ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքային խորհրդին Հայաստանին աջակցելու համար։ Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։
Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական զինված ուժերի գործողությունները որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։
Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։
ֆեյսբուքյան իր էջում հիշեցնելով այս մասին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի գործընկերներին՝ հայ ազգի համար պատմականորեն բարդ այս ժամանակահատվածում մշտապես սատարելու համար։
--00—ԼՄ