ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասով՝ նշելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա ընդամենը մեկ միջանցք, որը Լաչինի միջանցքն է։
«Որևէ մեկը կարո՞ղ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գտնել «միջանցքի» մասին հիշատակում, որը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Իհարկե, ո՛չ։ Կա՞ միջանցքի մասին որևէ հիշատակում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այո՛, դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
--00—ԼՄ