ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Այս մասին Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ տեղի ունեցած պալենային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Լաչինի միջանցքն արդեն յոթանասուն օր է՝ բլոկադայի մեջ է, որը հանգեցրել է հումանիտար և էներգետիկ ճգնաժամի, արգելափակված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Մեր դիրքորոշումն այն է, որ եռակողմ հայտարարության հիման վրա Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը պետք է ապահովեն Ադրբեջանն ու ռուս խաղաղապահները, բայց մենք հիմա այլ իրավիճակ ունենք», - ասել է Փաշինյանն ու հավելել, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի առկա իրավիճակին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ