ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Խերսոնի շրջանի իշխանությունները պնդում են, որ Դնեպր գետն անցնելիս չորս մարդ է զոհվել հրթիռային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում են ռուսական պետական լրատվամիջոցներ։
Նախորդ գիշեր ուկրաինական զորքերն արձակել են 12 HIMARS հրթիռ, դրանցից մեկն ընկել է Անտոնովսկի կամրջի տարածքում, որը հրետակոծությունից հետո մի քանի ամիս է չի գործում։
Խերսոնի կամրջի վրա և դրա մոտակայքում ռուսների կողմից կառուցված անցման վրա հերթական հարվածն է հասցվել երեկ երեկոյան, գրում է «Ուկրաինսկա պրավդա»-ն։
--00--ԱՀ