ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Ահաբեկիչների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի երկու բնակելի թաղամասերի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
«Երկու կին և մեկ երեխա զոհվել են, երեք մարդ էլ վիրավորվել է ահաբեկիչների կողմից Հալեպում Խալյաբ ալ-Ջադիդ և Զախրա թաղամասերի հրթիռակոծության հետևանքով»,- գրում է գործակալությունը: