ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու որոշմանը՝ ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանությունների համար դիմել է Հայաստանի ԱԳՆ։
«Մենք պաշտոնապես խնդրեցինք բացատրել, թե ինչի հետ է կապված այս ամենը: Մենք ելնում ենք նրանից, որ եթե այդ տեղեկությունը հաստատվի, ապա դժվար է այն որակել որպես բարեկամական քայլ, որը համապատասխանում է մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին»,- ասել է Զախարովան։
«Պաշտոնական պատասխան ստանալուց հետո ռուսական կողմը կորոշի հետագա գործողություններն ու արձագանքները»,- հավելել է նա։
--00—ԻԴ