Լավրովն ու Միրզոյանը քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի նախապատրաստական ​​աշխատանքները և առաջիկա բարձր մակարդակի երկկողմ շփումները։

--00--ԱՀ