ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Արևմուտքին Սյունիքի միջանցքը պետք է, որ Թուրքիայով ներթափանցի Ադրբեջան և ազդի Իրանի վրա՝ ստիպելու որոշ հարցերում զիջումների գնալ, ՌԴ-ին չվաճառել անօդաչու սարքեր, որովհետև նրանք ակտիվ դերակատարություն ունեն ռուս-ուկրաինական պատերազմում:
Բացի դա, միջանցքով կապ կհաստատվի նաև Պակիստանի հետ, որով կարող են ազդել Հնդկաստանի վրա՝ ՌԴ-ից նավթ չգնելու համար և դուրս գան Չինաստան: 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Բանախոսի համոզմամբ, Հայաստանը ենթարկվում է Արևմուտքին՝ անելով այն, ինչ իրենց կարգադրում են և Արցախի կարգավորման գործընթացում արցախցիների կամքը հաշվի չի առնվում:
«Արցախցիները միտինգներ անելու փոխարեն պետք է իշխանափոխություն անեն, քանի որ իրենց ներկա ղեկավարը ՀՀ իշխանության գաղափարակիցն է:
Եթե համաձայն չեն Ադրբեջանի կազմում լինել, պետք է արմատական քայլեր անեն, այլ տարբերակ չկա: Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության քայլերին, ապա ընդդիմությունը, եթե դեմ է «վաշինգտոնյան պլանին», պետք է գործողությունների դիմի»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ