ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Իրանին կհարվածեն, միգուցե հրթիռային հարվածը լինի այն օբյեկտներին, որտեղ ուրան են հարստացնում։ Իրանը կպատասխանի Ադրբեջանին, որովհետև, ամենայն հավանականությամբ, հարվածներից մեկը հենց Ադրբեջանի տարածքից կլինի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ այդ կոնֆլիկտի մեջ նաև Թուրքիան է մտնում, և չի բացառվում, որ Թուրքիան որպես բուֆեռային գոտի իր անվտանգության և Ադրբեջանի հետ կապի համար ուղղակի փորձեն օկուպացնել Սյունիքը:
Բանախոսն անդրադարձել է նաև կառավարության այն ծրագրին, համաձայն որի, Հայաստանում զարկ կտրվի արդյունաբերական կանեփի արտադրությանը, նշելով, որ դրանով Հայաստանը կթաղվի թմրամոլության մեջ, ինչպես նույնը տեղի ունեցավ և շարունակում է տեղի ունենալ հարևան Վրաստանում:
Անդրադարձ է կատարվել այս թեմաներին վերաբերող այլ ուշագրավ հարցերի, ինչպես նաև ներքաղաքական իրավիճակին:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ