Փաշինյանը խաղացող տիկնիկ է դարձել Արևմուտքի և Ադրբեջանի ձեռքում, մղում են արկածախնդրության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Պետք չէ ֆետիշացնել ԵՄ-ի կողմից տրամադրվող 10 մլն եվրոն, իբր մեր անվտանգությունը ուժեղացնելու է, այդկերպ մեզ խրախուսում են արկածախնդիր քաղաքականության գնալ և ՌԴ-ից հեռանալ։ Փաշինյանի նպատակը խաղաղության պայմանագիրը չէ, այլ՝ արտաքին քաղաքական վեկտորը փոխելը, նա զոհաբերեց Արցախը և հիմա պատրաստ է զոհաբերել նաև Սյունիքի մի հատվածը։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Փաշինյանը խաղացող տիկնիկ է դարձել Արևմուտքի և Ադրբեջանի ձեռքում, նրանք մղում են արկածախնդրության։ Պատերազմի պարագայում անպաշտպան ենք լինելու, ՌԴ-ի «ծակ հովանոցն» անգամ չի լինի։ Մեզ կհոշոտեն «ցլերը, արջն ու փիղը», իսկ «քեռի Սեմը» չի գալու, արկածախնդրության ենք գնում, կարող ենք հայտնվել թուրք -ադրբեջանական աքցանում»,- ընդգծեց քաղաքագետը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ