ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական ծրագիրը մեզ համար ընդունելի է: Այս մասին այսօր ՌԴ Սոչի քաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված առանձին քննարկման ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական ծրագիրը մեզ համար ընդունելի է» - նշեց Փաշինյանը՝ շարունակելով, որ Հայաստանի համար կարևոր է նաև անվտանգային խնդիրը, մասնավորապես, որպեսզի ադրբեջանական զորքերը դուրս գան մեր սուվերեն տարածքից, ինչպես նաև ԼՂ այն հատվածից, որը գտնվում է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում։
Հիշեցնենք՝ այսօր Սոչիում տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ