ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Պուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

պե.j

Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պուտինի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը լավ հնարավորություն է շփվելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  Լենինգրադի մարզում դեկտեմբերի 26-ին կմասնակցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

--00—ԼՀ