Վահրամ Դումանյանն ու Փայլանն անդրադարձել են Թուրքիայի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ֆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։

Գարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և ընդգծել , որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում:

--00—ԻԴ