ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Հայաստանից Թուրքիա ուղարկված մարդասիրական օգնությանը:
«Թուրքիա-Հայաստան սահմանը, որ երեսուն տարի փակ էր, բացվեց մարդասիրական օգնության համար։ Մաղթենք, որ մեր համերաշխությունը լինի մշտատև», - տեսանյութին կից գրել է Փայլանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։
--00—ԶՀ