ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Փաշինյանը Արցախը հանձնել է Ռուսաստանին և Ադրբեջանին, Հայաստանը կորցրել է սուբյեկտայնությունը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։
Մելիքյանի համոզմամբ, Սոչիի եռակողմ հանդիպումը Հայաստանի համար ո՛չ առանձնապես արդյունավետ էր և ո՛չ էլ կորստաբեր, իսկ հայտարարության տեքստում խոսք չկար Արցախի մասին։
Մելիքյանի կարծիքով, այս տարի պայմանագիր չի կնքվի, իսկ եթե կնքվի էլ, ապա դա դժվար թե խաղաղություն ապահովի, դեկտեմբերին կարող է կնքվել, իսկ հունվարին պատերազմ սկսել։
Ըստ մեր զրուցակցի՝ ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում կարող է խաղարկվել ռուսամետ Արցախ և արևմտամետ Հայաստան ծրագիրը, այս համատեքստում արևմտյան և ռուսական միջնորդությունները թեժ մրցակցության մեջ են։
--00—ԱՊ