ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Եթե ուժով ուզենան Սյունիքով միջանցք բացել, ռուսների՝ այդ հատվածում գտնվելը դժվարություն կստեղծեր, նրանց հեռացնելով՝ հեռահար ծրագիր է իրականացվում: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Իրան-Հայաստան սահմանից ռուս սահմանապահների հեռացման որոշմանը:
«Իրանի դուռը բացվեց, ՀՀ-ն դրսի խաղացողների ազդեցության տակ է, իրավիճակի վերաբերյալ հստակ պատկերացում չունի»,-ընդգծեց դիվանագետը: Մելիքյանի կարծիքով, Ադրբեջանը կարող է դառնալ հակաիրանական պլացդարմ, ամեն ինչ արվում է նրան սադրելու համար: «Իրանն անկյուն է քշված․ կամ պետք է կապիտուլիացիայի ենթարկվի կամ՝ պայքարի: Իրանը նախաձեռնողականություն չի ցուցաբերում, միայն պաշտպանվում է: Նրանց համար ցուգցվանգային իրավիճակ է, ինչ էլ անի՝ վատ է լինելու, այսպիսին է աշխարհաքաղաքական իրողությունն այսօր Իրանի շուրջ»:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյությում:
--00—ԱՊ