ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Ադրբեջանն ավելի համոզիչ է, քանի որ օրակարգ ունի, իսկ Փաշինյանը` ոչ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նավասարդյանի համոզմամբ, Փաշինյանի վերջին ասուլիսը ավելորդ էր, քանի որ նա, ըստ էության, նոր բան չասաց, ընդհակառակը՝ կրկնեց նախորդ օրը կառավարության նիստի ժամանակ արտաբերած մտքերը։
Ըստ Նավասարդյանի՝ նախորդ օրը Փաշինյանը կարևոր շեշտադրումներ էր արել։ Մեր զրուցակցի համոզմամբ, բանակցային գործընթացում Բաքվի և Երևանի համաձայնությամբ Ռուսաստանը վերստին նախաձեռնությունը վերցրել է իր ձեռքը։
Նրա պնդմամբ, տարածաշրջանում ներկայումս հստակ խաղի կանոններ չկան և մեզ սպառնում է այլ խաղացողների ներգրավմամբ մեծ պատերազմ։
--00—ԱՊ