ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը` հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին:
«Դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,-«Արմենպրես»-ին ասել է Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուրեն Սարումյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել, համաձայն որի նոյեմբերի 26-ին` ժամը 11:28-ին, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, «հայկական զինված խմբավորումներին պատկանող քվադրոկոպտերը հետախուզական թռիչք է իրականացրել Շուշքենդ բնակավայրի` Խոջալուի, Աղդամի շրջանի Էդդի Խիրման բլրի տարածքում իրենց ստորաբաժանումների վրա»:
--00—ԼՄ