Էդուարդ Աղաջանյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

40181903_0_0_800_534_1920

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։



Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:



Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:



Կողմերը քննարկել են նաեւ հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:



--00—ԶՀ