ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Եվրոպան աչք է փակելու Ալիևի ագրեսիայի վրա, երկու տարի անիմաստ ժամանակ ենք կորցրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
Էլիբեգովայի համոզմամբ, Ադրբեջանն անընդհատ ձգտելու է ավելին վերցնել Հայաստանից, ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չվերականգնվի և զարգանալու հնարավորություն չունենա։ Փորձագետի պնդմամբ, Ալիևը մեծ սադրանք է նախապատրաստում և դրա համար հատուկ քարոզչական ֆոն է փորձում ապահովել։
--00—ԱՊ