ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Դեկտեմբերի 8-ին կհրավիրվեն ԱՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր: Ժամը 11:00՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով։
Օրակարգ
1. Արցախի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին:
2. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Հիմնական զեկուցող՝ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյան
Հարակից զեկուցող՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյան
Ժամը 12:00՝ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Օրակարգ
««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» :
Հիմնական զեկուցող՝ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյան
Հարակից զեկուցող՝ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայան
--00—ՅՄ