Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում. Միջազգային հանրությունը լռում է. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

default.jpg

Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Նա նաեւ նշել է. «Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում, որը հանցագործություն է մարդկության դեմ։ Չնայած միջազգային հանրության լռությանը, Լեռնային Ղարաբաղի հայերը դեռ հավատում են իրենց ժողովրդավարական ընտրությանը»:

--00—ԶՀ