ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Արդեն 8 տարի է, ինչ ընկեր Վահանի ծննդյան կամ հիշատակի օրը փորձում եմ իր մասին մի հուշ, պատմություն, կամ իր հետ կապված որևէ բան գրել: Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է արել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանի հիշատակի օրվա հետ կապված։
«Բայց գրելուց հասկանում եմ, որ այն կիսատ է, ամբողջական չէ: Այս անգամ էլ բացառություն չէր:
Պարզապես կասեմ՝ այս ծանր օրերին քո տեսակը, գաղափարները, ինչու չէ, նաև երազանքները, մեզ համար ուղենիշ են, սիրելի՛ ընկեր։
Հիշատակդ վառ»,-գրել է նա Իշխան Սաղաթելյան:
Արցախի ազատագրական պայքարի մասնակից, հայ քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանը մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին, շագանակագեղձի քաղցկեղ հիվանդության բարդությունից։
1995-1998 թթ. բանտարկված է եղել՝ քաղաքական դրդապատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքներով)։
1999-2003 թթ.-ին ԱԺ պատգամավոր է եղել։ Ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
2003, 2007, 2012 թվականներին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։
2013 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
--00—ԼՄ