ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Որևէ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել՝ ավելի լա՞վ կլիներ առանց խաղաղապահների։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ հրապարակային քննադատությունները գործին չեն օգնում։ Խաղաղապահներն ամեն ինչ անում են Լաչինի միջանցքում իրավիճակը բարելավելու համար։ Որևէ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել՝ ավելի լա՞վ կլիներ առանց խաղաղապահների»,-ասել է Զախարովան։
--00—ՅՄ