ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Լաչինի միջանցքի սկզբում՝ Հաքարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպի պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը սահմանազատված չէ։ Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ում հանձնված բողոքի նոտան։
«Մենք մշտապես կոչ ենք արել իրականացնել սահմանազատում։ Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահներին ուղղված հռետորաբանության տոնայնությունը մամուլում իջեցնել, նրանց նկատմամբ բոլոր մեղադրանքները մերկապարանոց են», - հայտարարել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԶՀ