ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) արձագանքել է լեգենդար բրազիլացի Պելեի մահվանը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
«Անմահը հավերժ մեզ հետ է», – ասվում է կազմակերպության կայքում:
«ՖԻՖԱ-ն և ողջ ֆուտբոլային աշխարհը սգում են հավերժական թագավորի մահը: Հանգչիր խաղաղությամբ, Պելե։ Մեր մտքերն ու կարեկցանքները ձեր ընտանիքի, ընկերների և բոլորի հետ են, ովքեր հաճույք են ստացել դիտելով քո խաղը»,- ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Նախկին ֆուտբոլիստի մարմինը կհուղարկավորվի «Վիլա Բելմիրո»՝ «Սանթոսի» նախկին մարզադաշտում, որի կազմում Պելեն խաղացել է իր կարիերայի մեծ մասը՝ 1956-1974 թվականներին։
--00—ՅՄ