Ինչ է ատելության խոսքը, դրա բացասական հետևանքները և ՄԻՊ ջանքերը՝ ուղղված այս երևույթի դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

294935287_371029038549368_1678920415240687916_n.thumb_

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող՝ «Ատելության խոսքի դեմ պայքար՝ հանուն ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում մշակվել է տեսահոլովակ՝ ուղղված ատելության խոսքի և դրա անթույլատրելիության վերաբերյալ հանրային իրազեկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ ֆեյսբուքյան էջից։

Տեսանյութը նպատակ ունի բացատրելու, թե ինչ է ատելության խոսքը, ցույց տալու դրա բացասական հետևանքները, այն արտահայտում է Պաշտպանի ջանքերը՝ ուղղված այս երևույթի դեմ պայքարին:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ:

Տեսանյութն՝ այստեղ։

--00—ՅՄ