ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-րդին հրաժեշտի արարողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ աղբյուրի՝ հանգուցյալի մարմինը գտնվում է բազիլիկի մեջտեղում՝ առանց դագաղի։ Բենեդիկտոս XVI-րդը պատարագի համար նախատեսված կարմիր զգեստով է, գլխին՝ սպիտակ միտրայով, իսկ ձեռքում՝ աղոթքի համար նախատեսված տերողորմով։
Հիշեցնենք, որ 2013 թվականի փետրվարին Բենեդիկտոս XVI-րդը գահից հրաժարվելուց հետո տեղափոխվել է Վատիկանի այգիներում գտնվող Mater Ecclesiae փոքրիկ վանք: Նա ժամանակակից եկեղեցու պատմության մեջ կմնա որպես վերջին 600 տարում առաքելական գահից ինքնակամ հրաժարված առաջին պոնտիֆիկոսը։ Հրաժեշտի արարողությունը կտևի մինչև հունվարի հինգը։ Հոգեհանգստի պատարագը կմատուցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում։
--00—ԼՄ