ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Լաչինի ճանապարհին «էկոակտիվիստների» ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կյանքի կոչվեն Ադրբեջանի պահանջները: Այդ մասին իր երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ապա նշել, որ այդ պահանջներից մեկը մուտքն է ԼՂ-ի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գործող հանքավայր։
«Մեր պահանջներն արդարացի են, և այդ ակցիայի պատմությունը բոլորին է հայտնի։ Մեզ փաստացի թույլ չտվեցին մուտք գործել ապօրինի շահագործվող հանքավայրեր։ Նշանակում է՝ քանի դեռ մենք մուտք չունենք այնտեղ, այս գործողությունը կշարունակվի, և մենք մեր ուզածին կհասնենք»,- հայտարարել է Ալիևը, ապա հավելել, որ իրենց նպատակն է, ոչ միայն դիտարկում անցկացնելը հանքավայրում, այլև վերջինիս շահագործումը դադարեցնել։
--00—ԼՄ