ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքն առևտրային երթևեկության համար: Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ Բիլնքենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։
Պետքարտուղարը Ալիևին խրախուսել է կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» Լաչինի միջանցքը փակել են դեկտեմբերի 12-ից:
--00—ԼՄ