ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Հայաստանն արտապետական ճանապարհ որևիցե երկրի մեր տարածքով չի տալու, հնարավոր է, որ լինի այդ ճանապարհների կառավարման արտապատվիրակում երրորդ երկրին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ Արցախի իշխանությունները մինչև վերջերս շփում ունեցել են Ադրբեջանի իշխանությունների հետ, այս պահին, իր տեղեկությունների համաձայն, շփումներ չկան։
Ինչ վերաբերվում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, թե Ադրբեջանի հետ շփումներ չկան, Սիմոնյանն արձագանքեց, թե «երևի իր հետ չեն շփվում»։
--00—ԼՄ