ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Այս պահին Ադրբեջանում 16 գերի ունենք, որոնք դեռ չեն դատապարտվել, սակայն, ինչպես տեսնում ենք, ադրբեջանական իշխանությունների կողմից ընդգծված բացասական վերաբերմունք կա Ռուբեն Վարդանյանի հանդեպ, հաշվի առնելով այն, որ նրա ընտանիքն ու իրավաբանական թիմն ավելի հանրային են պայքարում Վարդանյանի նկատմամբ հարուցված քրգործերի դեմ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ես վստահ եմ, որ բոլոր գործերը կարված են, նրանց մեղադրում են ահաբեկչության մեջ, իսկ Արցախի ժողովրդի պայքարը որևէ կերպ հնարավոր չէ ահաբեկչության մեջ տեղավորել, որովհետև այն, ինչ ռազմական է եղել, դա ինքնապաշտպանություն էր, մնացածը ամբողջապես քաղաքական է եղել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ