ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Ուկրաինայից Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց բեռնանավը գիշերը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և բախվել ցամաքին: Այս մասին հայտնել է Ստամբուլի առափնյան ոստիկանության վարչությունը, փոխանցում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ ցամաքին «նստած» MKK-1 անվանումով նավը դուրս բերելու համար այժմ փրկարար նավերով իրականացվում են համապատասխան գործողություններ:
Տեղեկացվում է, որ մինչև աշխատանքների ավարտը Բոսֆորի նեղուցը փակ կլինի նավերի երթևեկության համար:
--00—ՅՄ