ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում ընթացող քրգործով դատական նիստը հետաձգվեց։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Երկու մեղադրյալներն էլ ներկա էին նիստին, դատական նիստը նախագահում էր դատավոր Վարդգես Սարգսյանը։
Նախքան նիստը հետաձգելը դատավորը հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանը խզել է փաստաբանական կապը Հակոբ Մանուկյանի հետ, և առաջարկեց նոր փաստաբաններ ներգրավվել գործում։ Դատարանի համաձայնությամբ փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը ստանձնեցին Գասպարյանի պաշտպանությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ