Այսօր տեղի կունենա Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

Screenshot_11

Այսօր՝ ժամը 16:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գործով, վերջնական դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական կողմը հանդես է գալու պաշտպանական ճառով, գրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Այս գործի ելքը ունի միայն մեկ ճշմարիտ ելք՝ արդարացման դատավճիռ»,-գրել է նա:

--00—ՅՄ