ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ոստիկանները քաշքշում են պատերազմին մասնակից քաղաքացիներին, կան ապօրինի բերման ենթարկվածներ. ահազանգ» խորագրով գրառում է արել ֆեյսբուքյան էջում.
«Շուրջ մեկ ժամ է՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ նախկին պաշտպանության նախարարության շենքի դիմաց հավաքվել են 3000-ից ավելի քաղաքացիներ, ովքեր փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի վերջապես պատասխան տրվի, թե ինչի համար է Եղվարդի էլեկտրացանցը ՊՆ նախկին շենքի էլեկտրամատակարարումը դադարեցրել։
Այս ընթացքում ստացել եմ մի շարք ահազանգեր իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Առավոտյան գրություններ կհասցեագրեմ պատկան մարմիններին` բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերի, բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիների ներկայացրած պահանջների կապակցությամբ։
ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ զերծ մնալ անհամաչափ ուժի գործադրումից և ցանկացած գործողության դիմելիս առաջնորդվել քաղաքացու լավագույն շահով»։
--00—ԼՄ