ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
Օրեր առաջ զգուշացրել էի, որ փաստաբանին արատավորող կամ նրա իրավունքներն ու օրինական շահերն այլ կերպ ոտնահարող տեղեկությունների տարածումը հանցագործություն է, նախատեսված է քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Հույս ունեի, որ իշխանական շրջանակների հետ ուղիղ կապ ունեցող վարձկանները (նաև լրատվամիջոցների տեսքով) և իշխանական ֆեյքեր կառավարողները կհասկանան, որ պետք է դադարեցնեն իմ նկատմամբ այդպիսի գործողությունները:
Դրանից հետո էլ հույս ունեի, թե այդ սրիկաներից հատկապես արական սեռի ներկայացուցիչները կունենան տղամարդկություն և պատասխան կտան իրենց արարքների համար, սակայն նրանք նախընտրեցին փախած ու պաղկված մնալը:
Հույսերս չարդարացան:
Թեև ակնհայտ է, որ նրանք օգտվելով իշխանական հովանավորչությունից չեն ենթարկվելու պատասխանատվության, այնուամենայնիվ որոշեցի հանցագոծության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին»,-գրել է նա:
--00—ՅՄ