ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Պետական ծրագրով հիմնանորոգվող Աշտարակի բժշկական կենտրոնը բարձրացնում է բուժսպասարկման որակը։
Կառավարության ֆինանսավորմամբ կենտրոնը համալրվել է նոր սերնդի թվային բազմաֆունկցիոնալ ռենտգեն և էլեկտրասրտագրության սարքավորումներով, ինչի առիթով այսօր ԲԿ-ում էին մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Մարզպետը շնորհավորել է Աշտարակի ԲԿ-ի անձնակազմին՝ իր ուրախությունն արտահայտելով այն կապակցությամբ, որ մարզի բնակիչների համար ընդլայնվում են բարձրորակ առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները։
--00—ԼՄ