ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Կառավարության մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրում ընդգրկված Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնն այն 6 բուժհաստատություններից է, որոնց վերակառուցման աշխատանքները մեկնարկում են այս տարի:
Շուրջ 3095 քմ (32 մահճակալ հզորությամբ) մասնաշենքից բացի՝ նախատեսված է նաև կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի (շուրջ 840 քմ) և նոր դիահերձարանի կառուցում։
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ծանոթացել է բժշկական կենտրոնի վերակառուցմամբ պայմանավորված ծառայությունների տեղափոխման աշխատանքների կազմակերպմամբ:
--00—ԼՄ