ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել Սասունիկ բնակավայրի 10 քաղաքացիների թունավորման դեպքից։
«Նախնական ախտորոշմամբ շմոլ գազի թունավորմամբ կիրակի՝ ուշ երեկոյան, Աշտարակի բժշկական կենտրոն տեղափոխված 10-ը տուժած քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնություն ու դուրս գրվել: Նրանցից 4-ը երեխաներ են»,-նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից 10 քաղաքացիների, այդ թվում՝ 4 անչափահաս, թունավորման դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։
--00—ԼՄ