ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Փետրվարի 1-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ Արփա-Սևան թունելի մոտակայքում, այրվում է անասնագոմի տանիք և տանիքի տակ կուտակված անասնակերը, գրում է shamshyan.com-ը։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 60 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ինչպես նաև մարզի ու Ջերմուկի ոստիկանապետները։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում, և որ այրվում են տանիքի փայտյա կառուցատարները, պահեստավորված անասնակերը։
Աղբյուրը հայտնում է՝ այրվել է մոտ 300 հակ անասնակեր և մոտ 500 քմ անասնագոմ։
--00—ԼՄ