ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Երկրաշարժի հետևանքով Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին նյութական թեթև վնասներ է կրել։ Այդ մասին հայտնում է «Գանձասար»-ն իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հրապարակվեծ են նաև լուսանկարներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Հաթայի մարզի Իսքենդերուն քաղաքում ևս ավերվել է հայկական եկեղեցի, այն է՝ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին։
Հիշեցնենք, որ 7,7 և 6,4 բալ ուժգնությամբ 2 ուժգին ցնցումներ են գրանցվել Սիրիայում, զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, 390 է, Թուրքիայում զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, 912 է, վիրավորներինը՝ 5385։
--00—ԼՄ