ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Սիրիայում գրանցված երկրաշարժի հետևանքով նյութական վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը։ Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով Հալեպում զոհվել է 4, Թուրքիայում՝ 2 հայ։
--00—ԶՀ