ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Թուրքիայի երկրաշարժից հետո ցնցումներ են գրանցվել Հյուսիսային և Հարավային Օսիայում, Չեչնիայում։ Հաղորդում է Ռիա Նովոստին։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որից հետո գրանցվել է ավելի քան 30 հետցնցում: 7,7 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի կենտրոնական մասում։
«Ստորգետնյա ցնցումները մի քանի րոպե զգացվել են նաև Բաթումում։ Քաղաքի որոշ շրջաններում մարդիկ բնակելի շենքերից դուրս են եկել բակեր» - հաղորդում է տեղի գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 912 մարդ, իսկ 5385-ը՝ վիրավորվել։
--00—ՍՊ