ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
Թուրք սեյսմոլոգները հայտնել են, որ երկրաշարժը գրանցվել է Քահրամանմարաշ նահանգում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ, իսկ եվրոպացի մասնագետները նշում են, որ այն եղել է 5.3 մագնիտուդ ուժգնության: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Նշենք՝ փետրվարի 6-ի երկրաշարժից հետո գրանցվել է առնվազն 5800 հետցնցում։
--00—ՍՊ