Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել, այս անգամ՝ Էրզրումում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

թուրքիա

Թուրքիայի Էրզրում նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։



Twitter-ում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Աշկալե շրջանում:



Երկրաշարժի օջախը գտնվել է 12,52 կմ խորության վրա:



--00—ՍՊ