Հատուկ դիրքորոշում է ներկայացվել ԵԽ՝ ՀՀ-ում զինծառայողների իրավունքների մասին․ «Թաթոյան» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News            

թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե դիրքորոշում է ներկայացրել զինված ուժերում ժողովրդավարական վերահսկողության ներքին ու արտաքին մեխանիզմների բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ:



Պաշտպանության ոլորտում վերահսկման գործիքներն առանձին դեպքերում կա՛մ թերի են, կա՛մ ընդհանրապես չեն գործում։

Այս խնդիրների լուծումը սկզբունքային է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման համար:



Հիմնադրամը հատուկ դիրքորոշումը ներկայացրել է զինծառայողների իրավունքներին առնչվող «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման առնչությամբ:



«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը բանակի խնդիրներին վերաբերող հիմնական վճիռներից է, որը Նախարարների կոմիտեի խստացված ընթացակարգով (enhanced procedure) վերահսկողության ներքո է, և դրա կատարումը կլուծի համակարգային խնդիրներ:



Հատուկ դիրքորոշմամբ ներկայացվել են կոնկրետ առաջարկներ զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերում առկա խնդիրների լուծման ու իրավախախտումների կանխարգելման վերաբերյալ:



Նպատակն է նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների արդյունավետ ներդրմանը և, հետևաբար, աջակցել Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը:



 

--00—ՍՊ