«Թաթոյան» հիմնադրամը Վաշինգտոնում խմբային հայց է ներկայացրել՝ կապված Արցախի շրջափակման հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

default (1).jpg

2023թ. հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ:

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ հայցն այն մասին է, որ պատասխանող Վազիրին օգնել և նպաստել է Խոշտանգումների զոհերի պաշտպանության ակտի խախտմանը, ինչպես նաև օգնել և նպաստել է Արցախի հայերի կեղծ բանտարկությանը` նպատակ ունենալով մուտք գործել և ապահովել Արցախի թանկարժեք մետաղների հանքարդյունահանումը:

Գործը կոչվում է Լալաբեկյանն ընդդեմ Վազիրիի և վերաբերում է մոտ 120,000 մարդկանց, որոնք արդեն 7 ամիս է ինչ ենթարկվում են շարունակական տառապանքի` Ադրբեջանի կողմից ենթարկվելով ֆիզիկական մեկուսացման և շրջափակման:

Փաստաբաններ՝ Արման Թաթոյան, Գառնիկ Քերքոնեան, Էլիզաբեթ Ալ-Դաջանի, Անի Նազարյանի Լաուրա Սեֆերյանի Կարօ Ղազարեան:

Գործի ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

--00—ԶՀ