ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
Անցյալ շաբաթ Բարսելոնա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանիդպում եմ ունեցել նաև Փաստաբանների միության ղեկավար կազմի հետ:
Հանդիպմանը ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ 2016, 2020, 2022թթ. սանձազերծած պատերազմների ընթացքում կատարած հանցանքները: Այդ հանցանքների «շնորհիվ» Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, ինչպես նաև մեկուսացման մեջ է պահում` 120,000 մարդու: Այս ամենն ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության հետևանք են:
Գործած հանցանքներն էլ ոչ միայն չեն պատժվում Ադրբեջանում, այլ խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Ներկայում Ադրբեջանն ամբողջությամբ աշխարհից մեկուսացրել է Արցախը և Արցախի ժողովրդին` 120,000 մարդու` շարունակելով է իր հայատյաց, ցեղասպան քաղաքականությունը: Մարդիկ զրկված են իրենց հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու տարրական հնարավորություներից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր Բարսելոնայի փաստաբանների միության հետ:
Հանդիպմանը մասնակցել են միության Մարդու իրավունքների և քրեական արդարադատության, կանանց հանձնաժողովների անդամները, ինչպոս նաև «ՄԱԿ-ը Իսպանիայի համար» ընկերակցության նախագահը: Հանդիպման կազմակերպմանն աջակցել էր միության ղեկավար կազմի անդամ, փոխնախագահ Էմմա Հակոբյանը:
--00—ՍՊ