ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Հայաստանում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպան պարոն Ֆան Յոնգը և դեսպանատան աշխատակազմը ճանաչողական այցով եղան Էջմիածնում։ Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանից։
Դեսպանատան աշխատանիցներն ու նրանց ընտանիքների անդամներն այցելեցին Պատմազգագրական թանգարան, ծանթացան ցուցանմուշներին, հնագիտական գտածոներին, թանգարանի աշխատակիցները հյուրերին ներկայացրին, թե դարեր առաջ ինչպիսի կենցաղով են ապրել մեր տարածաշրջանի բնակիչները, ինչ սովորույթներ են ունեցել:
Գրքի տոնին ընդառաջ, դեսպանատան կողմից համալրվեց Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿը՝ չինական գրականությամբ:
Գրադարանին նվիրաբերվեց 23 միավոր գիրք:
--00—ՅՄ